Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փրկարարներին են ստիպված կանչել

Հասարակություն
86b7c8ef9b9643db83af156bcd7dbf50

Հունվարի 8-ին, ժամը 05.38-ին Արագածոտնի մարզի Ապարանի Նարեկացու 5-րդ փողոցում ձյան պատճառով շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնաց ավտոմեքենայով:
Փրկարարները հիվանդին տեղափոխել են Ապարանի բժշկական կենտրոն:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։