A
A
Օդանավից ուղիղ ոստիկանություն
Հունվարի 8-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Գագիկ Ղ.-ն, որը 1994 թ. հունիսի 24-ից ոստիկանության Անիի բաժնի կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։