Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

7500 ուղեւոր՝ մեկ շաբաթում

Հասարակություն
df3646e6d53134e5a7b5fd9e7f561f2a

Ամանորյա տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղևոր: 560 մարդ դարձել են Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղևոր:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցի էլեկտրագնացք:

Այս մասին հայտնում է Երկաթուղու մամլո ծառայությունը։