Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծխախոտը թանկացավ օրենքի համաձայն (տեսանյութ)

Հասարակություն
9d46f09e87bba5ef53bf525f0229d6c2

Հունվարի 1-ից ծխախոտը կրկին թանկացել է՝ այս անգամ 10- 15 դրամով:
Այլեւս տեղական արտադրության յուրաքանչյուր տուփ ֆիլտրով սիգարետների հաստատագրված վճարը Հայաստանում կազմում է 140 դրամ՝ 125 դրամի փոխարեն։ Ներկրվող սիգարետների պարագայում հաստատագրված վճարը 150 դրամից դարձել է 160 դրամ:

Իսկ արդյո՞ք ծխախոտի թանկացումը կնպաստի ծխողների քանակի նվազմանը: Այս առումով Առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը մեծ հույսեր ունի, սակայն կարծում է, որ մեր երկրում ծխախոտը շատերին է մատչելի.«Մեր մոտ աննշան են բարձրացել ծխախոտային արտադրատեսակների գինը,Եվրամիության երկրներում ծխախոտը ավելի թանկ է, քան մեզ մոտ»:

Իսկ մեր քաղաքացիներից շատերը վստահեցնում են, որ գների թանկացումը չի կարող ծխախոտից հրաժարվելու պատճառ դառնալ:

Կարեն Գալոյանը չի էլ նկատել,որ ծխախոտը թանկացել է,նա ասում է,որ պարզապես չի կարող ապրել առանց ծխախոտի.« Դե, բոլորն էլ գիտեն որ վնաս է, բայց դե բոլորն էլ ծխում են,ով ծխում է՝ դժվարությամբ կհրաժարվի»:

Ծխելու գայթակղությանը դիմանալու համար 77-ամյա Մարատ Գալստյանի կարծիքով կամք է անհրաժեշտ:

Նա իր երկարակեցությունը պայմանավորում է հենց չծխելով.« Ես կյանքում` ինչ ծնվել մեծացել եմ,ձեռքս ծխախոտ չեմ վերցրել։ Ավելի լավ է թանկացնեն, այնքան թանկացնեն ,որ մարդիք զգան իրենց վնաս է ու էլ չգնեն»:

Չծխողներից շատերը իրենց համարում են ծխողների զոհը, քանի որ ակամայից դառնում են պասիվ ծխողներ:

Հիշեցնենք, որ կառավարության առաջարկով 2010թ. հոկտեմբերին Ազգային Ժողովը «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում կատարել է փոփոխություն, ըստ որի՝ մինչև 2014թ. յուրաքանչյուր տարի բարձրանալու են սիգարետների հաստատագրված վճարները։

2014թ. սիգարետները հարկման հաստատագրված վճարների դաշտից կտեղափոխվեն հարկման ընդհանուր դաշտ, ինչը նշանակում է, որ հարկադրույքը կախված կլինի արժեքից՝ վճարվելու է ԱԱՀ, մաքսատուրք, ինչպես նաև ակցիզային հարկ ։