Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱրմենՏել» -ը նոր պաշտոնակատար ունի

Հասարակություն
1ce18c85ccf112cade94364f714b3f64

«ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։

Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբին որպես «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական տնօրեն:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը։