Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր խնդիրներ վարորդների համար (տեսանյութ)

Հասարակություն
a5a1873290f3a19f4a9924104ca86a27

2012 թ վերջին բանկերում տեխզննման համար վճարած գումարների դիմաց վարոդները կտրոններ չեն ստացել: Իսկ այժմ բանկերը հրաժարվում են նրանց տրամադրել այդ կտրոնները ՝ պահանջելով վճարել նաեւ 2013 թ մեքենայի գույքահարկը:

«Ստացվում է մի հատ տարվա վերջում ենք մենք մուծում, մեկ հատ էլ տարվա սկզբում»,- նշում է 27 տարվա վարորդ Էդուարդ Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ ոստիկանապետը ընդառաջել էր 2012 թ վերջին տեխզննման կտրոններ ձեռք չբերած վարորդներին, խոստանալով նրանց նկատմամբ մինչեւ հունվարի 12-ը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմել: Այս ընթացում, վարորդները բանկերից պետք է ստանային կտրոնները:

Այսինքն, եթե երեք օրվա ընթացքում չստանան՝ նրանք կարող են տուգանվել:

Էդուարդ Հովսեփյանը չգիտի, թե ում մեղքով է այս խառնաշփոթը եւ ում կարելի է դիմել:

Հիշեցնենք, որ կտրոնների հարցում պատասխանատու Ֆինանսների նախարարությունը հայտարարություն կանի հունվարի 11-ին։