A
A
Մեքենան ջրատարում՝ երեք զոհ
Հունվարի 9-ին, ժամը 16.57-ին Արարատի մարզի Հովտաշեն գյուղում ավտոմեքենա է ընկել ջրատարը:
Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում "Վազ-2106" մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրատարը: Ավտոմեքենայում հայտնաբերվել է երեք քաղաքացու դիեր: