A
A
Զբոսաշրջիկները կկարողանան վերադառնալ
ԱԳՆ հայտարարությունը
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Շարմ էլ Շեյխում գտնվող հայ զբոսաշրջիկներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը վաղը՝ հունվարի 10-ին Երևանի ժամանակով ժամը 8:00-ին, կուղևորվի Հայաստան։ Ֆիեստա տուր ընկերությունը կատարել է անհրաժեշտ վճարումները եգիպտական ավիաընկերությանը։
Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Air Cairo ավիաընկերությունը հայտարարել է, որ զբոսաշրջային Fընկերությունն իրենց չի փոխանցել 130 հայաստանցի զբոսաշրջիկների տեղափոխումն իրականացնելու համար նախատեսված գումարը: