Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

70-ամյա ծերունին՝ աղավնիների բնում (տեսանյութ)

Հասարակություն
d3847929607fae8cef46d9811c8d6805

Արդեն 2 տարի է Ալբերտ Վասիլյանը ապրում է աղավնիների հետ՝ նրանց բնում:

Իր իսկ խոսքերով` թեև երկու աղջիկ ունի, սակայն իրեն ապասատն են տալիս եւ հասկանում միայն աղավիները:

Իր աղջիկներին բնութագրելիս տարեց մարդը հուզվում է.« Գնում եմ իրենց մոտ փող են ուզում` 30 հազար, 20 հազար ,բա ես ասում եմ՝ ինչ ուտեմ»:

75 ամյա ծերունին ոչ միայն գոյատևում է իր թոշակով, այլև դրանից բաժին է հանում նաև աղավնիներին.«Իմ կերածը ցամաք հաց է,աղավնիները օրենքով ուրիշ կեր պիտի ուտեն,բայց չեմ կարողանում գնել: Մանկուց սիրել եմ ղուշ պահելը, շատ սիրուններն եմ ունեցել»:

Նրա խոսքերով՝ աղավնիներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Օրինակ նրանցից մեկը վերջերս սիրահարվել է և լքել ընկերներին և իրեն: Ասում է,թե աղավնիները ավելի զգայուն են ու հավատարիմ, քան մարդիկ:

Այս ծերունին դեռ որքան կգոյատևի աղավնիների բնում, ինքն էլ չգիտի, առողջությունը օր օրի վատանում է,բույնը բոլոր կողմերից բաց է, իսկ ինքը ծածկվում է միայն հնոտիներով:

Համոզված է, որ եթե իր հետ մի բան պատահի , միայն աղավնիներն են սգալու: