Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանի միջամտության արդյունքը դեռ չկա

Հասարակություն
d88928fe71b3b9508a3899cbe732f6b4

« Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ էլ կստանան:
«Հունվարի 20-ից հետո հաստատ կլինի»- այսօր «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի Արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը։

Երկու ամիս առաջ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները երթով շարժվել էին դեպի նախագահական նստավայր՝ վստահ լինելով, որ Սերժ Սարգսյանի միջամտությունից հետո նրանց կվճարվի իրենց 11 ամիսների աշխատավարձը։ Սակայն առայժմ վճարվել է միայն 2 ամսվա աշխատավարձը՝ 2012 թ հունվար եւ փետրվար ամիսների համար։

Քիմիական երբեմնի գերհսկա «Նաիրիտ» գործարանի 2700 աշխատակիցների կեսից ավելին հարկադիր պարապուրդում են եւ ստանում են իրենց աշխատավարձի 1/3-ը: