A
A
Ներկայացվել է առաջին կոր հեռուստացույցը
Լաս Վեգասում՝ CES 2013 ցուցահանդեսում «Սամսունգ»-ը ներկայացրել է աշխարհում առաջին կոր OLED հեռուստացույցը
OLED էկրանը կոր է, ինչը խորություն է հաղորդում ցուցադրվող պատկերներին` հեռուստադիտումն առավել կենդանի և լիարժեք դարձնելու համար:
Ըստ հեղինակների՝ կոր OLED հեռուստացույցով ուշագրավ պատկերներ դիտելիս, ինչպիս, օրինակ, ընդարձակ բնապատկերներ և բնության տեսարաններ, հեռուստադիտողները այն տպավորությունը կստանան ասես նրանք շրջապատված են այդ գեղեցիկ տեսարաններով: