Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք է

Հասարակություն
86b7c8ef9b9643db83af156bcd7dbf50

Հունվարի 11-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, Երեւան-Մեղրի մայրուղու ճանապարհահատվածները:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: