A
A
Հրաշքով փրկվել են
Հունվարի 11-ին, ժամը 17.59-ին Տավուշի ջրամբարն է ընկել ավտոմեքենա.
Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2106» մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրամբարը:
Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը եւ ուղեւորը, ովքեր տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ: Հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել ավտոմեքենան: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։