Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվի ջարդերից 23 տարի անց

Հասարակություն
8510ee373f182b130debaa3bebd6e0ea

23 տարի է անցել Բաքվում տեղ ունեցած հայ բնակչության կոտորածից: 1990թ. հունվարի 13-19 -ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար մոտ 200.000 հայ ենթարկվեց բռնությունների ու կոտորածի:

«Փաստաթղթային վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բաքվի հայերի ջարդերը չեն սկսվել 1990թ-ից, այլ 1988-ից և այնուհետև շարունակել և իրենց ավարտին են հասցրել 1990-ին: Բաքվի հայրերի ջարդը պատասխանն էր ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտմանը: Երբ մենք սկսում ենք համեմատել պատմական դեպքերն, ապա տեսնում ենք, որ Բաքվի հայերի ջարդերից առաջ տեղի են ունեցել Սումգայիթի ջարդերը: Այս բոլոր ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին, այլև արժանացան պետական բարձր պարգևների և պաշտոնների: Եւ այսօր նույնպես ադրբեջանական իշխանության էլիտայում կան մարդիկ, որոնց ձեռքերն արյունոտ են Բաքվի հայերի ջարդի հարցում»,-ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Ըստ նրա, այսօր հայկական իշխանությունների խնդիրն այն է, որ կարողանանք միջազգային հանրությանը ծանոթացնել Բաքվի հայերի ջարդերի հետ կապված բոլոր փաստաթղթերին և ևս մեկ անգամ հավաստիացնել, որ ԼՂՀ բնակչությունը չի կարող ապրել Ադրբեջանի տիրապետության տակ, քանի որ նրան սպառնում է Բաքվի և Սումգաիթի հայերի ճակատագիրը:

Միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանի կարծիքով, խնդրին պետք է նայել այլ տեսանկյունից նաև: Խնդիրը կարող է լուծվել մի քանի ձևերով:

«Հարցը հնարավոր է լուծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանով, որի փորձն այսօր արվում է: Ավելի իրատեսական մեխանիզմը, որով կարելի է Ադրբեջանի հանրապետությանը ներգրավվել միջազգային գործընթացներին, դա տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող բանաձևերի միջոցով Ադրբեջանի «վարկը» ինջեցնելն է միջազգային ասպարեզում: Եթե մենք կարողանանք մեր դիվանագիտական քաղաքական լծակներն օգտագործելով մի շարք միջազգային կազմակերպություններից ունենալ դատապարող բանաձևեր, որոշումներ, միանշանակ սա քաղաքական ասպարեզում մեր կշիռը կբարձրացնի»,-նշեց փորձագետը: