A
A
Սելիմի լեռնանցքը բացվել է
Հունվարի 12-ին` ժամը 13.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքը, որն օրեր շարունակ փակ էր երթեւեկության համար, Ճանշինների կատարած աշխատանքի շնորհիվ բացվել է, սակայն բքի պատճառով մնում է դժվարանցանելի:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: