Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգեւատրեցին ու աշխատանքից հանեցին

Հասարակություն
4da50f4c1b187ebd8d8a41c5de52a8f8

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի 65-ամյակը լրացավ 2012թ. հունվարի 11-ին։ ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը բազմամյա գործունեության, արդարադատության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ դատավոր Նունիկ Պողոսյանի պարգևատրեց Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և հուշանվեր ժամացույցով։

Արդարադատության խորհուրդը, 2013 թվականի հունվարի 9-ին Խորհրդի նիստում, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դադարեցնելու վերաբերյալ հարցը, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 2-րդ կետով և 5-րդ մասով, որոշեց առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին` 2013 թվականի հունվարի 12-ից դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Նունիկ Շաքարի Պողոսյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի մամլո ծառայությունը։