Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ մնացել են առանց ջեռուցման

Հասարակություն
14858d090465768fa0063bf63d446d4b

Սիսիանի Գայի 1-ին եւ 2-րդ փողոցների ավելի քան 12 առանձնատների բնակիչների տեխնիկական միջոցները շարքից դուրս են եկել:
Փոխված էլեկտրասյան մոտ մնացած նախկին հենասյունը կոտրվել եւ ընկել է էլեկտրական լարերի վրա` առաջացնելով կարճ միացում, բնակիչների տեսակետն է:

«Հենասյունը, որ գտնվում է Գրետայի հողամասում, դիտավորյալ են կտրել»,- նշում է «Սիսիան» էլցանցի գլխավոր ճարտարապետ Դավիթ Դավթյանը:


Թաղամասի բնակիչները համակարգիչների փչանալը առաջնային չեն համարում:

Քանի որ ձմռան ցուրտ օրեր են, առավել կարեւորվում է ջեռուցման կաթսաների նորոգման հարցը:

Գայի 2 թաղամասի բնակիչները կատարվածի մասին գրավոր տեղեկացրել են Սիսիանի էլցանցին, այնտեղ խոստացել են ուսումնասիրել առաջացած վթարի պատճառները, այնուհետեւ հստակեցնել բնակչությանը հասցված վնասի չափը:

«Կապանից Սիսիան է հրավիրվել մասնագիտական խումբ: Բնակիչների տեխնիկան համապատասխան մասնագետները կնորոգեն»,- տեղեկացնում է Դավիթ Դավթյանը:

Արմեն Հովակիմյան
Սիսիան