A
A
Ներարկիչներ՝ 15-ամյա տղայի մոտ
Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 6/Ա շենքի մոտից բաժին են հրավիրել Գյումրիի 15-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` «Դիմեդրոլ», «Անալգին» դեղամիջոցների լուծույթների պարունակությամբ և մարիխուանա թմրամիջոց նմանվող զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Պատանին ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։