10 օրում՝ 133 մահվան դեպք
Այս տարի նախորդ տարիների համեմատ ամանորյա տոներին գրանցվել են մեծ թվով կանչեր։ «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց,որ գերակշռել են սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված կանչերը. «Մեքենաները տեղ են հասել ճիշտ ժամանակին,այսինքն 7-ից 15 րոպե ժամանակահատվածում։ Դժգոհության միայն մեկ դեպք է գրանցվել, դա տեղի է ունեցել Սարի թաղում,որտեղ ճանապարհները բավականին վատ վիճակում են։ Այսինքն՝ այդ ուշացումը կապված չէ մեր աշխատանքի հետ»։
Ըստ Թագուհի Ստեփանյանի՝ բոլոր մեքենաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, բոլոր մեքանաներում կան էլեկտրոսրտագրիչներ և առանձին կարդիոբրիգադ ուղարկելու կարիք այժմ չի զգացվում։
Երեւանում այս տարվա առաջին 10 օրերին գրանցվել է 133 մահվան դեպք՝ տարբեր պատճառներով։ Շտապօգնության մեքենայի ուշացման պատճառով մահվան դեպք չի գրանցվել։