Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս արգելք եւ... գործազրկություն

Հասարակություն
f24b7fc97f09dcc50b207814ee68f62f

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի նոր ուսումնասիրության համաձայն՝
զարգացող երկրներում մեծ պահանջարկ ունեցող աշխատատեղերը կարող են ստեղծվել ավելի արագ տեմպերով, եթե բարձրաստիճան պաշտոնյաները և զարգացման հաստատություններն իրենց գերակա մարտահրավերը համարեն տնտեսական աճի հիմնական արգելքների դեմ պայքարը, որոնք մասնավոր հատվածում գործող ընկերությունների համար խոչընդոտ են հանդիսանում:

«Աշխատատեղերի ստեղծման հարցում մասնավոր հատվածի դերի գնահատումը» ուսումնասիրությունը եզրակացնում է, որ մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծման հարցում առավել լուրջ մարտահրավեր են հանդիսանում հետևյալ չորս արգելքները. թույլ ներդրումային միջավայրը, անբավարար ենթակառուցվածքը, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությունը, և ուսուցման ու հմտությունների պակասը:
Ուսումնասիրությունը լույս է տեսել այսօր՝ որպես Համաշխարհային բանկի 2013թ. համաշխարհային զարգացման հաշվետվությանը ուղեկից զեկույց, որը լույս էր տեսել հոկտեմբերին և նվիրված էր աշխատատեղերի ուսումնասիրությանը: Մեկնարկի ժամանակ թողարկած համատեղ պաշտոնական հաղորդագրության մեջ մի քանի ֆինանսական հաստատություններն անմիջապես պարտավորվեցին աշխատել միասին՝ աշխատատեղերի ստեղծման խնդրին անդրադառնալու և միմյանց փորձից սովորելու նպատակով:

Ամբողջ աշխարհում գործազուրկների թիվը կազմում է մոտ 200 միլիոն հոգի: Համաշխարհային բանկի գնահատմամբ, մինչև 2020թ. հարկավոր է ստեղծել 600 միլիոն աշխատատեղ հիմնականում զարգացող երկրներում՝ բնակչության աճի հետ համընթացն ապահովելու համար: Պատասխանը գտնվում է մասնավոր հատվածում, որն ապահովում է յուրաքանչյուր 10 աշխատատեղից ինը:

Մյուս հիմնական եզրահանգումներից են.

• Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները (ՄՓՄՁ) ամենաշատ աշխատատեղ ստեղծողներն են զարգացող երկրներում, սակայն նրանք նաև պակաս արդյունավետ են, ավելի քիչ են վճարում և շատ հնարավորություններ չեն առաջարկում իրենց աշխատողներին՝ վերապատրաստման և զարգացման նպատակների համար: Փոքր ընկերությունները նաև հաճախ գտնվում են աշխատատեղերի ստեղծման խոչընդոտների ամենամեծ ազդեցության տակ, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող զարգանալ ամբողջ ներուժի չափով:
• Ֆինանսական միջոցների հասանելիությունը հիմնական խոչընդոտն է ՄՓՄՁ-ների համար, և այդ խոչընդոտի նվազեցման արդյունքում աշխատատեղերի թիվը կարող է զգալիորեն ավելանալ: Օրինակ, IFC-ն ֆինանսական միջոցներ է տրամադրում զարգացող շուկաների ֆինանսական միջնորդների խոշոր ցանցին: 2011թ. այն տրամադրել է ՄՓՄՁ-ներին 23 միլիոն, որոնք իրենց հերթին ստեղծել են ավելի քան 100 միլիոն աշխատատեղ:
• Աշխատատեղերի մեծամասնությունը ստեղծվում է ընկերությունների մատակարարման և բաշխման շղթաներում: Օրինակ, IFC-ի փոխառությունը հնդկացի ցեմենտ արտադրողին օգնել է ընկերությանն ընդլայնվել և ստեղծել ավելի շատ աշխատատեղեր: Այս ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր աշխատատեղի դեպքում ավելի քան քսանը ստեղծվել են մատակարարման և բաշխման շղթաներում:
• Ցածր եկամուտ ունեցող երկրներում էներգամատակարարման պակասն ամենամեծ խոչընդոտն է: Ընկերություններին հուսալի էներգամատակարարմամբ ապահովելը կարող է խթանել աշխատատեղերի ստեղծման տարեկան աճն առնվազն 4 տոկոսով:
• Զբաղվածության մարտահրավերներն առավել լուրջ են կանանց և երիտասարդության շրջանում: Իրավական արգելքները, ֆինանսական միջոցների հասանելիության պակասը և մշակութային նորմերը հարկադրում են կանանց զբաղվել ավելի քիչ վարձատրվող և պակաս անվտանգ աշխատանքով: Երիտասարդների շրջանում գործազուրկ մնալու հավանականությունը գրեթե եռապատիկ է: Ավելի մեծ է նաև ոչ պաշտոնական աշխատանքով զբաղվելու հավանականությունը:

Ուսումնասիրությունը եզրակացրել է, որ ամեն տարի 45 միլիոն մարդ մուտք է գործում աշխատուժի շուկա: Սակայն ամբողջ աշխարհում ուսումնասիրված ընկերությունների ավելի քան մեկ երրորդը չեն կարողացել գտնել անհրաժեշտ հմտություններն ունեցող աշխատողներ:
"IFC-ն և Համաշխարհային բանկն ունեն մի շարք ծրագրեր, որոնք կենտրոնացված են հմտությունների բացը լրացնելու վրա", ասել է Ռոլանդ Միչելիշչը՝ ուսումնասիրության գլխավոր հեղինակներից մեկը: "Բայց առկա է ավելին անելու ներուժը՝ ոչ միայն մեզանում, այլ նաև զարգացման այլ հաստատություններում, բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում և մասնավոր հատվածում":

IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Մենք օգնում ենք զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսավորում, մատուցելով խորհրդատվական ծառայություններ գործարարներին ու կառավարություններին, և մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում: 2012 ֆինանսական տարում մեր ներդրումները հասել են ռեկորդային շուրջ 20 միլիարդ դրամի՝ հնարավորություն տալով մասնավոր հատվածին ստեղծել աշխատատեղեր, ներդնել նորամուծություններ և լուծել համաշխարհային զարգացման առավել անհետաձգելի մարտահրավերները: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www. ifc.org

Ուսումնասիրության մասին
• IFC-ի հաշվետվությունը հիմնվում է գրականության ծավալուն դիտարկման և ավելի քան 100 երկրի ավելի քան 45000 գործարարների փորձի, ինչպես նաև Հարավային Ասիայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում կատարված մակրո և միկրո օրինակների ուսումնասիրությունների վրա:
• Ուսումնասիրությունն անդրադառնում է զարգացող երկրներում մասնավոր հատվածի առջև ծառացած արգելքներին, կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման առավել լուրջ խոչընդոտների վրա, որոնք կարող են լուծել մասնավոր հատվածի ուղղվածությամբ ֆինանսական հաստատությունները:

Լրացուցիչ տեղեկություններ
IFC-ի Աշխատատեղերի մասին ուսումնասիրության վերաբեևյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել կից տեղեկատվական թերթիկում

Մնացեք մեզ հետ հետևյալ կայքերում.
www.facebook.com/IFCwbg
www.twitter.com/IFC_org
www.youtube.com/IFCvideocasts
www.ifc.org/SocialMediaIndex