Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմորդները տողերը պետք է հաշվեն

Հասարակություն
3cb60c21914ecb6a9b06e184030aebab

Այս շաբաթ Գնահատման թեստավորման կենտրոնը հրավիրելու է մասնագիտական քննարկում, որի ընթացքում կորոշվի մի շարք քննական հարցադրումներ անվավեր ճանաչելու հարցը:

« ՀՀ ԿԳՆ կանխելու է վատորակ թեստերի օգտագործումը քննությունների ընթացքում»,-ասել է ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով հայոց լեզվի շտեմարանների վերաբյալ դժգոհություններին։
Օրինակ շտեմարանում կա այսպիսի հարց՝ նշիր ստեղծագործությունների հերթականությունը՝ըստ տողերի թվաքանակի (աճման կարգով)
(1) Վ. Տերյան «Տխրություն»,(2)Ավ. Իսահակյան «Ռավեննայում» ,(3)Հ. Թումանյան «Կյանքս արի հրապարակ...»,(4)Եղ. Չարենց «Տաղ անձնական»,(5)Հ. Շիրազ «Բիբլիական», (6) Մ. Մեծարենց «Աքասիաներու շուքին տակ»։

«Ես չեմ հիշում,որ իմ ուսուցչուհին մեզ տանը հանձնարարած լիներ,որ սովորեինք, թե որ ստեղծագործությունը քանի տողից է կազմված»,- Ֆեյսբուքում գրել էր դիմորդ Անին։