Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւանա լճի բացասական բալանսը

Հասարակություն
3b4bf76ff0e789af2f9569c4f42f1160

Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում Սեւանա լճը բացասական բալանս ունի: Տարեկան բալանսը որոշվում է հունվարի 1-ի դրությամբ: 2012թ. հունվարի 1-ին Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900,13մ, իսկ 2013թ. հունվարի 1-ին մակարդակն իջել է մինչեւ 1900,10 մ նիշը: Հիմնական պատճառը լճից 317 միլիոն խմ ծավալով ջրի բացթողումն էր, ինչը գերազանցում է Սեւանի համար թույլատրելի նորմաները` 170 միլիոն խմ-ն, որը սակայն օրինականացվեց ՀՀ ԱԺ-ի կողմից:

«Էկոլուր»-ի տվյալներով՝ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովն արդեն իսկ Սերժ Սարգսյանին ուղարկել բացասական բալանսի մասին տեղեկատվությունը:

Միեւնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր հաշվետվությունում, որը տեղադրված է նախարարության կայքում, որպես ձեռքբերում է նշում այն, որ Սեւանը պահպանում է դրական բալանսը: «Վերջին տաս տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով և 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետևանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել»:

«Էկոլուր»