Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկեղեցու լուսավորությունը քաղաքապետարանի գործը չէ

Հասարակություն
a584b866d94f94b9fa058b53659f96a7

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, եւ Երեւանի քաղաքապետարանը եկեղեցու տարածքի լուսավորության, բարեկարգման խնդիրների հետ կապված որեւէ իրավասություն չունի», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը։

«Երեւանի քաղաքապետը զբաղվում է բացառապես համայնքային ենթակայության տակ գտնվող խնդիրներով։ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տարածքը համայքի ենթակայության տակ չէ», - ասաց նա։

Շաբաթներ առաջ Երեւանի Սբ. Լուսավորիչ Մայր տաճարի եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր Զենոն քահանա Բարսեղյանը տեղեկացրել էր, որ գիշերային գեղարվեստական լուսավորության եւ տարածքի բարեկարգման համար եկեղեցին բարերարներից նվիրատվություններ ակնկալով հանդերձ, դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ այս հարցում օգնություն ստանալու համար։

Արթուր Գեւորգյանը նշեց, թե տեղյակ չէ եկեղեցու կողմից նման դիմումի առկայության մասին։