Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատը սկսվեց վիրավորանքներով (տեսանյութ)

Հասարակություն
b57502d9b88ae06be5cfce6c8bc614fc

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվել է Կարեն Եսայանի սպանության գործը: Սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյայի նշանածն էր

Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպանի բացակայության պատճառով նիստը հետաձգվել է:

Այն սկսվել և ավարտվել է փոխադարձ վիրավորանքներով: Դատը սկսվելուն ու ամբաստանյալին դահլիճ ներս բերելուն պես, Կարեն Եսայանի մայրը`Անահիտ Եսայանը, բացականչեց. «Բերին, բերին Սաֆարովին, տեսե~ք»։

Հիշեցնենք, որ 2012թ-ի ապրիլի 12-ին ժամը 20:10-ին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի հարևանությամբ՝ "Սև Ղուլ" տանող ճանապարհին, հայտնաբերվել էր "Մերսեդես 200" մեքենան՝ ղեկին Գյումրու նախկին քազաքապետի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի դիակը՝ գլխի մասում հրազենային վնասվածքի հետքով:


Մանրամասները «Ցայգ» տեսանյութում: