A
A
91 մրցույթում հաղթողներ չեն եղել
2012թ. Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում հայտարարվել է թափուր պաշտոնների զբաղեցման մասին 750 հայտարարություն, որոնցից կայացել է 665-ը: 85 մրցույթներ չեն կայացել հիմնականում դիմումատուներ չլինելու պատճառով: Կայացած 91 մրցույթներում հաղթող ճանաչվողներ չեն եղել: Ընդհանուր առամբ կայացած մրցույթներին մասնակցել է 1325 քաղաքացի:
Անցնող տարվա ընթացքում 4 փուլով անցկացվել են նաև կրտսեր թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ հավաստագրման թեստավորումները, որոնց մասնակցել է 1719 քաղաքացի: Նրանցից 1375-ը, ստացել են հավաստագրեր և դրանց հիման վրա` կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու իրավունք: Անցած տարվա ընթացքում հավաստագիր ունեցող քաղաքացիների կողմից համալրվել է քաղաքացիական ծառայության թվով 252 թափուր կրտսեր պաշտոն: