Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարից մահացել է ՀԱԿ կառույցի ղեկավարը

Հասարակություն
7352f9c4f38623e753a10bae71a16e9f

Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար։

Դդեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեվան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում, Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով ուղեւոր Գոռ Աթոյանը (մոտ 55 տ.) տեղում զոհվել է, իսկ վարորդ 1961թ. ծնված Ա. Մողրովյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկ քաղաքի ԲԿ:


Հրշեջ-֊փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենան եւ Գ.Աթոյանի դին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Գոռ Աթոյանը ՀԱԿ Արթիկի տարածքային կառույցի ղեկավարն էր։