Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հասարակություն
2a0c80784105a057ecf843d1738426f2

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր 
միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ, Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն, Շաղիկ, դժվարանցանելի` Հայկասար, Տուֆաշեն, Հայրենյաց միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: