Աուդիո-գիդ` Ա. Իսահակյանի տուն-թանգարանում (տեսանյութ)
Մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի կյանքին եւ ստեղծագորություններին այսուհետ թանգարանում հնարավոր է ծանոթանալ առանց էքսկուսավարի:
Երեւանի նրա տուն-թանգարանում տեղադրվել է աուդիո-գիդ ծառայությունը: Սա նորամուծություն է հայաստանյան թանգարանների պատմության մեջ։
«Ծառայությունը ամբողջությամբ պատրաստ կլինի փետրվարի կեսերին, երբ պրոֆեսիոնալ աուդիո գիդ սարքավորումները կներկրենք Երևան»,- տեղեկացրեց Ա. Իսահակյանի տուն-թանգարանի գիտաշխատող Հայկ Մկրտչյանը:
Նրա խոսքերով թանգարանում Աուդիո-գիդ համակարգի ներդրման գաղափարը ծնվել է 2009թ.-ին: Ծառայության ձայնագրման համար ընտրվել է կոմպոզիտորների տան ստուդիան: Առայժմ այն միայն անգլերեն է:
« Ծառայության ֆինանսավորումը թանգարանն իր վրա կվերցնի միայն անգլերեն լեզվի մասով, իսկ մյուս լեզուններով հավանաբար Մշակույթի նախարարության միջոցով կփորձենք հայթայթել», -ասաց Հայկ Մկրտչյանը:
2013թ.-ի նախատեսվում է թանգարանին սրահներից մեկում տեղադրել ժամանակակից տեխնոլոգիաներ։
« Տեղադրվելու են Ipad-ներ, պրոեկտորներ մանիտորով , որտեղ կներբեռնվեն Ա. Իսահակյանի մասին ստեղծագործություններ: Սրահը ժամանակ առ ժամանակ կծառայի թե որպես կինոսրահ, թե էլեկտրոնային գրադարան և թե դասախոսությունների սրահ», -ասաց պարոն Մկրտչյանը:
Թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանը նշեց, որ էքսկուրսավարով թանգարանային այցելությունն արժե 2000դրամ , ապա աուդիո -գիդ ծառայությունը կմատուցվի 500-1000դրամով:
Գների իջեցումը պայմանավորված է նաեւ նրանով, որ այցելուների մեծ մասը կրթական հաստատությունների ներկայացուցիչներ են;
«Մեր թանգարանի հիմնական այցելուները դպրոցականներն ու ուսանողներնն են: Վերջին տարիներում աճել է զբոսաշրջիկների թիվը, որոնք հիմնականում մեր հայրենակիցներն են, հատուկետ օտարերկրացիներ», -ասաց Հասմիկ Մելքոնյանը: