Էթիկայի հանձնաժողովը մերժեց
Էթիկայի հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը հունվարի 17-ի դռնփակ նիստում մերժեց «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի դիմումը:
Ինչպես նիստից հետո լրագրողներին հայտնեց հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը, հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումում բերված փաստարկները` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններում զրպարտանք և վիրավորանք պարունակելու մասով:
ՀԿ-ի` հանձնաժողովին ուղղված դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը:
Մասնավորապես, պատգամավորը, հանդիսանալով նաև «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում և «Իրավունք» թերթում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն:
«Փաստինֆո»