A
A
«Ճնշված» ձկներ
«Ձկնաբուծությունը մեր արտադրության եթե ոչ ամենախոցելի, բայց խոցելիներից մեկն է»,-կարծում է «Հայ ձկնաբույծերի միավորում» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:
Այսօր հանրապետությունում ձկնաբույծների գլխավոր խնդիրն է մնում արտահանումը. «Ռուսաստանի մեր գործընկերները օրենքով չնախատեսված ճնշումներ են գործադրում շուկայի վրա և սահմանափակում մեր ձկների առևտուրն այնտեղ»:
Պարոն Աթոյանը պատրաստվում է սեփական կազմակերպության կողմից առաջարկությամբ դիմել կառավարությանը և խնդրել քայլերի դիմել արտահանումն առանց միջնորդների կազմակերպելու և ազատականացնելու համար:
«Մենք պետք է ազգայինը դարձնենք առաջնային և որդեգրենք ազգային մտածելակերպ,այդ դեպքում խնդիրները կպակասեն»,-համոզված է Արթուր Աթոյանը: