Ստոմատոլոգիական ծառայության գները կբարձրանան 50 տոկոսով
«Արտոնագրային վճարների միասին» օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով ատամնաբուժական ծառայությունների վճարները կթանկանան շուրջ 50 տոկոսով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանը։
Ստոմատոլոգիոկան համալսարանի դեկան Լազար Եսայանը նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե օրենքը դրական կանդրադառնա ոլորտի վրա , սակայն դրանում առկա են բազմաթիվ բացթողումներ . «Հարկային մուտքերը ստոմատոլոգիայում մեծանում են մի քանի անգամով, մեկ ստոմատոլոգիական բազկաթոռին 80 հազար դրամ ամսական հարկ վճարելու համար անհրաժեշտ է 1մլն 400 հազարից 1,5 մլն դրամ եկամուտ»։
Բացի այդ, ըստ պարոն Եսայանի, օրենքում հաշվի չի առնված մանկական ստոմատոլոգիական ծառայությունները, ուսումնական պրոցեսը, տեխնիկական լաբորատորիաները, որոնք գտնվում են պոլիկլինիկաներում, ռենգենաբական ծառայությունները։
Ըստ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանի՝ օրենքի հետևանքով բազմաթիվ կրճատումներ կլինեն ստոմատոլոգիական կլինիկաներում.«Այն կլինենիկաները, որոնք նախկինում յուրաքանչյուր ծառայության համար առանձին բազկաթոռներ էին հատկացնում, այժմ կկրճատեն դրանք, արդյունքում կտուժի որակը»։