Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատախազը հրաման է ստորագրել

Հասարակություն
a0efa9936c79eccb69663cadb23c487c


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը այսօր հրաման է ստորագրել Քրեական գործերով տեղեկություն տրամադրելու կանոնները» հաստատելու համար ։ Այն բաղկացած է 16 կետից։
Ըստ այդ կետերից մեկի՝ ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի վերաբերյալ կարծիքներ ու տեղեկություն ԶԼՄ-ներին կարող է տրամադրվել կամ հաղորդվել միայն այն դեպքում եւ այն ծավալով, եթե դա չի վտանգում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը:

Եթե, այդուհանդերձ, դատախազությունը մինչդատական վարույթի փուլում որոշել է տեղեկություն տրամադրել սեփական նախաձեռնությամբ կամ ԶԼՄ-ներից ստացված հարցումների հիման վրա, ապա, միաժամանակ, պետք է խուսափի կասկածյալին կամ մեղադրյալին ձեռնաշղթաներով ցուցադրելուց կամ որպես հանցագործ ներկայացնելու ցանկացած այլ եղանակից:
Քրեական գործերով անչափահասների վերաբերյալ տեղեկության տրամադրելիս էլ հատուկ ուշադրություն պետք է դարձվի անչափահասների իրավունքների պաշտպանությանը: Մինչդատական վարույթի փուլում դատախազությունը պետք է ձեռնպահ մնա անչափահաս կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի ինքնությունը, անուն-ազգանունը հրապարակելուց:
Գլխավոր դատախազը հստակեցրել է նաեւ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ համագործակցությունը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
։