Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեժ գիծ»՝ ոստիկանությունում

Հասարակություն
c1de246b8183c4e90528f5265b6ba18f

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2012 թ. հունվարի 9-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 010-53-32-73 հեռախոսահամարով, որի մասին նախապես զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն:

2012 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում ստացվել են 22 հաղորդումներ, որոնցով պահանջվել են միայն օրենսդրական պարզաբանումներ:
Ընտրացուցակների անճշտությունների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: