Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակարան ստանալու հույսը կորցրած (տեսանյութ)

Հասարակություն
e55b216d05cd8f2cb5254c23a50497a0

Գյումրիում կատարված դիտարկումները ցույց են տալիս, որ ներկայումս վագոն-տնակներում բնակվող հազարավոր ընտանիքների գերակշիռ մասն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածների հերթացուցակներում, ինչը նշանակում է, որ նրանք դեռ երկար տարիներ ստիպված են լինելու բնակվել նման անմխիթար պայմաններում:

Սակայն տնակային ավաններում բազմաթիվ են նաև այն ընտանիքները, որոնք չնայած երկրաշարժի հետևանքով կորցրել են բազմաբնակարան շենքերից բնակարաններ ու մինչև օրս չեն փոխհատուցվել, նախորդ երեք տարիներին Գյումրիում կառուցված մոտ 2800 բնակարաններից ևս նրանց բաժին չի հասել: ՀՀ կառավարության խոստման համաձայն այս խմբին պատկանող 400-420 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվելու ընթացիկ տարում:

«Շիրակ կենտրոնի» տեսանյութը.