Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը անձնագիր են ստանում

Հասարակություն
c38b35b7b1ad5b8339fea47b0addf35b

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողություն:

ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը:

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծեց նաեւ, որ մազապուրծ սերնդի զավակների համար սա պատմական եւ հիշարժան իրադարձություն է, հույս հայտնելով, որ նրանք հավատարիմ կմնան իրենց տված երդմանը: Ապա դեսպանը ՀՀ նորընծա քաղաքացիներին մաղթեց հաջողություն եւ խաղաղություն, որի կարիքը այս օրերին մեծապես զգում է սիրիահայ համայնքը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունում շարունակվում է ՀՀ քաղաքացիների անձնագրերի հանձնումը եւ առաջիկա օրերին սիրիահայ տասնյակ քաղաքացիներ կստանան իրենց անձնագրերը:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։