Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը չի ների հետիոտներին

Հասարակություն
fd6295066037101435e569b7ae730f53

«2012 թվականի դեկտեմբերի համեմատ մահվան ելքով ճանապարհային պատահարները հունվարին նվազել են 4-ով»,-տեղեկացնում է ՀՀ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

Նա նման ցուցանիշը համարում է ոստիկանության խիստ և հետևողական գործողությունների հետևանք,մասնավորապես տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունը աշխատել է խստացված ռեժիմով:

Պարոն Արշակայանը վստահեցնում է,որ ճանապարհային ոստիկանությունը 2013թվականին հատկապես չի ներելու կարգազանց հետիոտնին։

«Խիստ կարգով տուգանելու ենք,իսկ եթե հետիոտն անձն հաստատող փաստաթուղթ չունենա,ապա մեր ճանապարհային ոստիկանության ծառայողական մեքենայով կտեղափոխվի մոտակա ոստիկանական բաժին,որտեղ կպարզվի նրա ինքնությունը և նոր վարչական տուգանքի կենթարկվի»,-նշեց Արսեն Արշակյանը։

ՃՈ փոխգնադապետը վստահեցնում է,որ ոստիկաների նպատակը մեր քաղաքացիներից գումար կորզելը չէ.«Հավատացե՛ք,պատահարների մեծ մասի պատճառը հենց կարգազանց հետիոտն է..»։