Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը պայթյունի վերաբերյալ

Հասարակություն
0d2d83adb2d7dde84bab19feeeb08afb

Հունվարի 21-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ տարածքում պայթյուն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 09.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 2 հասցեում գործող «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ գազի արտադրամասում ամոնյակի տարա է պայթել, ինչի հետևանքով արտադրամասի ապարատավար, 1992 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ նույն արտադրամասի բանվոր, 1986 թ. ծնված Արթուր Հ.-ն ստացել է վերին վերջույթների վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով(Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ):

Կատարվում է նախաքննություն: