Ձյան ծանրությունից փլվել է տանիք
Հունվարի 21-ին, ժամը 16.42-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում ձյան ծանրությունից փլվել են գյուղի դպրոցի տանիքի կառուցատարրերը (մոտ 200 քմ):
Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը ճշտելու համար:
Հրդեհ Շիրակի մարզում
Հունվարի 21-ին, ժամը 22.14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատան գյուղի 1-ին փողոցի թիվ 56 տանը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Դ. Գասպարյանին պատկանող տան տանիքի կառուցատարրերից 2 քմ:
Հրդեհ Արմավիրի մարզում
Հունվարի 22-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Հ. Զաքարյանին պատկանող Նոր Արտագես գյուղի 1-ին փողոցի թիվ 16 տան ննջասենյակները` գույքով (մոտ 30 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.43-ին, մարվել` 04.38-ին: