Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ ՀՀ անձնագիրը զրկում է օգնությունից (տեսանյութ)

Հասարակություն
5329d931281761146f99e1885b345242

Բաքվի 146 փախստականների համար կացության վայր է հանդիսանում Հայաստանում տուրիզմի զարգացման հիմադրամի «Նաիրի» մասնաճյուղը:

Հանրակացարան ծայառող հյուրանոցի 8-րդ հարկում բնակվում է Բաքվից մոր և 2 քույրերի հետ Հայաստան գաղթած Դանիելյան Գայանեն։ Նա այժմ ապրում է ամուսնու և 3 երեխաների հետ: Մայրն ու քույրերը մեկնել են Ռուսաստանի Դաշնություն:

Գայանեն ապրում է հյուրանոցի 2 սենյականոց բնակարանում, սակայն սենյակները փոքր են և չեն բավարարում երեխաների բոլոր պահանջներին:

«Մեր 3 երեխաները առողջ են ու դաստիարակվում են հայրենասիրական ոգով, սակայն այս պայմաններում չեն կարող նաև լավ սովորել», - ասում է Գայանեի ամուսինը` Միքայել Մարգարյանը:

2012թ.-ին Գայանեի մոտ հայտնաբերվել է կրծքի քաղցկեղ:

«Երբ մենք փոխեցինք մեր խորհրդային անձնագրերը հայկականով, այլևս մեզ օգնություն չի տրամադրվում: Այժմ ես հաշմանդամ եմ, նախատեսված թոշակն էլ տրամադրվում է առանց արտոնությունների: Հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղորայքը չկա պոլիկլինկայում և ստիպված գնում եմ այն», - ասաց Գ. Դանիելյանը:

Նաիրի հյուրանոցը որպես հանրակացարան է ծառայել 1989թ.-ից: Դեռևս 1990-ականներին հանրակացարանում բնակվում էին նաև աղետի գոտուց տուժածներ, սակայն այսօր այն միայն Բաքվից գաղթածներով է բնակեցված, հիմնականում թոշակառուններով, որոնցից գումար չի գանձվում բնակարանի համար, իսկ մյուս ընտանիքները վճարում են 1000դրամ:

Մանրամասները տեսանյութում