Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ետ տվեք փողերը

Հասարակություն
0616b442d4d671cb031cf74b111705fa

100 ամենահարուստ մարդկանց տարեկան եկամուտը բավարար է ավելի քան չորս անգամ հաղթահարելու աղքատությունը աշխարհում

Օքսֆամը պնդում է՝ համաշխարհային առաջնորդները պետք է նպատակուղղված կերպով համընդհանուր աղքատության մակարդակը հասցնեն առնվազն 1990-ականներին գրանցված աղքատության մակարդակին

Համաձայն Օքսֆամի «Սոցիալական անհավասարության գինը. ինչպիսի վնասներ են բոլորիս հասցնում չափազանց մեծ հարստությունն ու գերշահույթը» զեկույցի՝ 2012 թվականի 100 միլիարդատերերի ընդհանուր առմամբ 240 միլիարդ դոլար կազմող զուտ եկամուտը կլիներ բավարար չորս և ավելի անգամ հաղթահարելու ծայրահեղ աղքատությունն աշխարհում:


Զեկույցում կոչ է հղվում համաշխարհային առաջնորդներին սանձելու ներկայիս գերշահույթների ստացումն ու հանձնառել նվազեցնելու սոցիալական անհավասարությունը և հասցնելու այն առնվազն 1990-ականներին գրանցված մակարդակին:

Մեկ տոկոս կազմող ամենահարուստ մարդիկ վերջին քսան տարում իրենց եկամուտը ավելացրել են 60 տոկոսով՝ դրանով իսկ առավել արագացնելով, քան արգելակելով ֆինանսական ճգնաժամի գործընթացը:

Օքսֆամը նախազգուշացնում է, որ չափազանց մեծ հարստությունն ու գերշահույթը ոչ միայն բարոյականությունից դուրս են, այլև տնտեսապես անարդյունավետ, քաղաքականապես քայքայիչ, սոցիալական առումով պառակտիչ, իսկ բնապահպանական առումով` կործանարար:


Համաձայն Օքսֆամի` համաշխարհային առաջնորդները պետք է դասեր քաղեն այնպիսի երկրների ներկայիս հաջողություններից, ինչպիսին օրինակ Բրազիլիան է, որը կտրուկ տնտեսական զարգացում ապրեց` զուգահեռ նվազեցնելով սոցիալական անհավասարության մակարդակը, կամ 1930-ականներին Միացյալ Նահանգների գրանցած պատմական հաջողությունից, երբ նախագահ Ռուզվելտի 'Նոր Գործարքը' նպաստեց սոցիալական անհավասարության նվազեցմանն ու թաքնված շահերին առնչվող խնդիրների լուծմանը: Համաձայն Ռուզվելտի հնչեցրած հայտնի նախազգուշացման` «այն քաղաքական հավասարությունը, որ մենք ժամանակին ձեռք էինք բերել, անիմաստ էր տնտեսական անհավասարության հետևանքով»:

Համաշխարհային ունեցվածքի մեկ երրորդը կազմող 32 տրիլիոն դոլար արժողությամբ բարենպաստ հարկային «ապաստանների» վերացումը կարող է հանգեցնել հարկային եկամուտների լրացուցիչ 189 միլիարդ դոլարի ավելացման: Ի լրումն բարենպաստ հարկային «ապաստանների» վերացման` նոր համաշխարհային համաձայնագրի մաս կարող են կազմել
• Հարկման առավել հետադիմական ձևերի անցման կանխումը
• Կորպորացիաների նկատմամբ կիրառվող համընդհանուր նվազագույն հարկային շեմը
• Կապիտալից ստացվող շահույթի համեմատությամբ աշխատավարձի ավելացման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը
• Անվճար հանրային ծառայություններում ու անվտանգության ցանցերում առավել մեծ ներդրումները