Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուջյանը Եվրատեսիլում

Հասարակություն
5d4ad0bbcd8c971ad0097bb45cee387d

 Գոռ Սուջյանը կներկայացնի Հայաստանը  Եվրատեսիլ 2013-ում։

Իսկ Եվրատեսիլի Հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը մեզ հայտնեց, որ Հ1-ը ազգային ընտրությամբ ընտրելու է մրցութային երգը, իսկ մասնակցին ընտրել են իրենք։

Հետաքրքիր է, որ երեկ Հանրայինը տարածել էր այս հայտարարությունը.


Մայիսի 14-ին, 16-ին և 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթը:

Ավելի վաղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին : Սակայն, հաշվի առնելով, մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես ՀՀ-ից , այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում.

Հնարավորություն ընձեռել բազմաթիվ կատարողներին, հեղինակներին ներկայանալու հեռուստադիտողի և պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ապահովելով առողջ մրցակցություն:

Ս.թ. մարտի 2-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել հետևյալ կանոններին համաձայն:

Կատարող(ներ)ի տարիքը պետք է լինի ոչ պակաս քան 16 տարեկան:
Բեմում կարող են լինել ոչ ավել քան 6 հոգի:
Հիմնական կատարող(ներ)ը և բեք-վոկալ կատարող(ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են:
Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչև 01.10.2012թ-ը:
Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն:
Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով:
Քաղաքական, գովազդային, վիրավորական և նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են:
Բեմում կենդանիներն արգելվում են:

Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են ս.թ.-ի հունվարի 22-ից մինչև փետրվարի 20-ը;

 


<<Հայաստանի հանրային հեռուստաընկերություն>> ՓԲԸ,