A
A
Գրքի շնորհանդես. «Ճյուղեր, տերևներ»
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանի «Ճյուղեր, տերևներ» վեպի շնորհադեսը այսօր տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում։ Վեպը ներկայացնում է 11-րդ դարաշրջանը՝ Բագրատունիների թագավորման ժամանակահատվածը և 1987թ.-ի մայիսից մինչ 2007թ.- ի հոկտեմբերը` Ղարաբաղյան շարժումն ու պատերազմը;
Միջոցառմանը ներկա արձակագիրները ներկայացրեցին իրենց տպավորությունները գրքի ընթերցումից հետո։ Նրանք նշեցին, որ վեպը մնայուն արժեք է հայ գրականության մեջ և շատ սահուն են միացվում 11-րդ դարն ու 20-րդը։
Վեպի հերոսներից մեկի՝ Անահիտի կերտման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ղարաբաղյան պատերազմի միակ կին հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը, ով ունեցել է իր անունը կրող ջոկատը։