Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
c1620ec8e2b4f3e027a47686a45c8ef3

Փարիզում ավարտվեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին փուլը:

Այսօր կայացած 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Մեր գրոսմայստերը վաստակեց 3 միավոր եւ եւս երեք մասնակիցների հետ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Այս տուրից հետո հուշամրցաշարում կհայտարարվի երկօրյա ընդմիջում: Երկրորդ փուլը կսկսի ապրիլի 28-ին, Սանկտ Պետերբուրգում: Այդ օրը նախատեսված 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի 3 միավոր ունեցող անգլիացի շախմատիստ Մայքլ Ադամսի հետ: