Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին անհաջողություններ

Սպորտ
711714e8891f07be279f5e274165e90f

Հայաստանի ձյուդոյիստների կրկին անհաջողության մատնվեցին Հունգարիայում տեղի ունեցող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում:

81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մհեր Կարապետյանն ու Ռաֆայել Դավթյանը առաջին իսկ մենամարտում զիջեցին իրենց մրցակիցներին եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: Հիշեցնենք, որ երեկ մեդալներ չկարողացան նվաճել նաեւ մեր 60 եւ 66 կգ քաշային երեք ձյուդոյիստները:

Այդպիսով, Հունգարիայում Հայաստանի ձյուդոյի միակ հույսը մնաց 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը, որը չեմպիոնի կոչման համար պայքարը կսկսի վաղը: