Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հաղթանակ, մեկ ոչ-ոքի

Սպորտ
acd165791ef188b21504ea0c3c72bd47

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 39-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարային աղյուսակի առաջին տեղում գտնվող Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում վստահ հաղթեց առաջնության ետնապահ Երեւանի «Բանանցին»՝ 2:0:

Առաջատարից ետ չմնաց նաեւ երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Միկան», որն իր մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց հանրապետության գործող չեմպիոն «Ուլիսի» դարպասը:

Երրորդ տեղի համար պայքարող Կապանի «Գանձասարի» եւ Երեւանի«Փյունիկի» անմիջական հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով՝ 1:1:

Դիլիջանի «Իմպուլսը», որը նույնպես պայքարում է մրցանակային 3-րդ տեղի համար, Աբովյանում պարտության մատնեց Երեւանի «Արարատին»՝ 2:1:

Այդ հաղթանակից հետո դիլիջանցիները վաստակեցին 60 միավոր եւ հավասարվեցին «Գանձասարին» ու «Փյունիկին»: Աղյուսակը 81 միավորով գլխավորում է «Շիրակը»: Նրան հաջորդող «Միկան» ետ է մնում 5 միավորով:

Նշենք, որ «Շիրակը», «Գանձասարը», «Փյունիկը» եւ «Արարատը» խաղերին ներկայացան առանց գլխավոր մարզիչների, քանի որ նրանք ՊՐՈ կարգի մարզչական դասընթացի շրջանակում ներկայումս գտնվում են Գերմանիայում: