Լիլիթ Մկրտչյանը ՀՀ նոր ռեկորդ սահմանեց
Երեւանում 2-րդ անգամ անցկացվեց աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված Հայաստանի հրաձգության առաջնությունը:
Մեծահասակների առաջնությանը մասնակցեցին Յուրի եւ Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոցի, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու մարզիկները:
Տարբեր վարժություններում հաղթեցին հետեւյալ հրաձիգները.
Վազող թիրախ, նորմալ վազք 10 մ
Տղաներ (60 կրակոց)` Ռազմիկ Մինասյան, աղջիկներ (40 կրակոց)` Լաուրա Ավետիսյան
Օդամղիչ հրացան 10 մ
Հրաչ Բաբայան - Սուսաննա Հովհաննիսյան
Օդամղիչ ատրճանակ 10 մ
Զավեն Իգիթյան - Գոհար Դանիելյան
Վազող թիրախ, խառը վազք 10 մ
Ռազմիկ Մինասյան - Լիլիթ Մկրտչյան
Ի դեպ, Լիլիթ Մկրտչյանը ՀՀ առաջնության նոր ռեկորդ սահմանեց (369 միավոր) վազող թիրախ խառը վազք վարժությունում: