A
A
Ընտրանի՝ Եվրոպայի օրվան նվիրված
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի հետ համատեղ, կազմակերպում է դասական երաժշտության համերգ՝ նվիրված Եվրոպայի օրվան։
Այն կկայանա մայիսի 23-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում:
Մանկական նվագախումբը, Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ հանդիսատեսին կներկայացնի Եվրոպական միության անդամ պետությունների դասական երաժշտության գլուխգործոցներից կազմված ընտրանի: