A
A
Տաթեւ Աբրահամյանը` ԱՄՆ բրոնզե մեդալակիր
Հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը բրոնզե մեդալ նվաճեց Սենտ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում:
Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր (5 հաղթանակ, 3` ոչ-ոքի, 1` պարտություն), գրավեց 3-րդ տեղը եւ պարգեւատրվեց 9 հազար դոլարով: Տաթեւ Աբրահամյանը ետ մնաց միայն Իրինա Կրուշից (8 միավոր) եւ Աննա Զատոմսկիխից (7,5):
Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ փորձառու շախմատիստ Գատա Կամսկին, որը վաստակեց 6,5 միավոր: Հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 5 միավորով գրավեց 11-րդ տեղը (նա պարգեւատրվեց 5500 դոլարով), 12-ամյա Սամուել Սեւյանը 4-ով մրցաշարն ավարտեց 17-րդ հորիզոնականում (3400), իսկ Մելիքսեթ Խաչիյանը 3-ով զբաղեցրեց նախավերջին` 23-րդ տեղը (2200):