Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջվում են հաղթանակներ

Սպորտ
3bbe03afca35b21dc537372f13cf48dc

Հայաստանի չորս շախմատիստները շարունակում են պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:

Լեհական Լեգնիցայում ընթացող առաջնության 7 տուրից հետո մեր գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են 5-ական միավոր եւ բաժանում են 9-43-րդ տեղը:

Նրանք, ճիշտ է, 1 միավորով ետ են մնում մրցաշարի առաջատար Ալեքսանդր Մոիսեենկոյից, սակայն հաջող խաղալու դեպքում կարող են անգամ դառնալ չեմպիոն կամ մրցանակակիր:

Դրա համար նրանք միանշանակ պետք է հաղթեն մնացած երկու տուրերում: Այսօր Սերգեյ Մովսեսյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչեւի հետ: Գաբրիել Սարգսյանին մրցակից է բաժին ընկել ադրբեջանցի Գադիր Գուսեյնովը: Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի ռուսաստանցի Իվան Պոպովի, իսկ Հրանտ Մելքումյանը` ավստրիացի Մարկուս Ռագերի հետ:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում 1-23-րդ տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու այս տարվա շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: