Վարդան Մինասյանը հրապարակեց կազմը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու խաղերին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ահա Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի «Դինամո» (Մ., Ռուսաստան)
Գեւորգ Կասպարով «Զոբ Ահան» (Իրան)
Արթուր Հարությունյան «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան «Ակտոբե» (Ղազախստան)
Վալերի Ալեքսանյան «Սանաթ Նաֆթ» (Իրան)
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով «Շերիֆ» (Մոլդովա)
Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան «Հովերլա» (Ուկրաինա)
Արաս Օզբիլիս «Կուբան» (Ռուսաստան)
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր» (Ուկրաինա)
Մարկոս Պիզելի «Կրասնոդար» (Ռուսաստան)
Գեւորգ Ղազարյան «Մետալուրգ» (Դոնեցկ, Ուկրաինա)
Նորայր Ասլանյան «Էմմեն» (Հոլանդիա)
Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Ինչպես տեղեկացրել է Վարդան Մինասյանը, հունիսի 6-ին կայանալիք 2015 թ Եվրոպայի երիտասարդական առաջնության Հայաստան - Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային թիմին: Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել պաշտպաններ Լեւոն Հայրապետյանը եւ Հրայր Մկոյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Մալթային, իսկ չորս օր անց Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիային: